’25-ամյա խորվաթ ֆուտբոլիստ Բոբանը մահացել է խաղի ժամանակ (տեսանյութ)’

1559

Խորվաթիայում խաղի ժամանակ մահացել է 25-ամյա կիսապաշտպան Բրունո Բոբանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել խորվաթական 3-րդ լիգայի «Մարսոնիա» և «Սլավոնիա» թիմերի միջև խաղի ժամանակ: Գնդակը դիպել է ֆուտբոլիստի կրծքի հատվածին, որից հետո Բոբանը վայր է ընկել:

Բժիշկները փորձել են ուշքի բերել ֆուտբոլիստին, խաղադաշտ է եկել շտապօգնության մեքենան: Սակայն որոշ ժամանակ անց արձանագրվել է խաղացողի մահը: Պատճառներն առայժմ չեն նշվում:

Նշվում է, որ մի քանի ամիս առաջ մահացել էր Բոբանի հայրը, իսկ նրա եղբայրը՝ Գաբրիելը, ներկայումս խաղում է Խորվաթիայի բարձրագույն լիգայում հանդես եկող «Օսիեկում»:

Նախորդ հոդվածը‘Ուսեյն Բոլտը ցանկանում է շարունակել մարզումները «Բորուսիայի» կազմում’
Հաջորդ հոդվածը‘Տուխելը, Մխիթարյանը և Օբամեյանգը կարող են կրկին միասին աշխատել’