Ամերիկյան «Շառլոտի» ֆուտբոլիստ և «Տոտենհեմի» ակադեմիայի սան Անտոն Ուոքսը մահացել է 25 տարեկանում: Այս մասին հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը մահացել է նավակի բախման հետևանքով: Հունվարի 17-ին նրան անգիտակից վիճակում հայտնաբերել է Մայամիի հրշեջ-փրկարարական ծառայությունը, փորձել են փրկել, բայց հունվարի 19-ին նա մահացել է:
«Խորապես ցավում ենք, որ առավոտյան ողբերգական ձևով մահացել է Անտոն Ուոքսը: Թող հանգչի խաղաղությամբ»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ: