25 տարեկանում մահացել է «Տոտենհեմի» սան Անտոն Ուոքսը

194

Ամերիկյան «Շառլոտի» ֆուտբոլիստ և «Տոտենհեմի» ակադեմիայի սան Անտոն Ուոքսը մահացել է 25 տարեկանում: Այս մասին հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը մահացել է նավակի բախման հետևանքով: Հունվարի 17-ին նրան անգիտակից վիճակում հայտնաբերել է Մայամիի հրշեջ-փրկարարական ծառայությունը, փորձել են փրկել, բայց հունվարի 19-ին նա մահացել է:

«Խորապես ցավում ենք, որ առավոտյան ողբերգական ձևով մահացել է Անտոն Ուոքսը: Թող հանգչի խաղաղությամբ»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածըՌոնալդուն լուսանկար է հրապարակել Մեսսիի հետ
Հաջորդ հոդվածըTyC Sport. Մեսսին «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի