‘250 հազար դոլար՝ կառավարության արարողակարգային ծառայությունների համար. «Ժողովուրդ»’

805

«Ժողովուրդը» գրում է, որ այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել. օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, երկու հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա։ Կառավարությունը ծրագրել է գնել նաև 1,6 մլն. դրամ արժողությամբ կահույք, նաև՝ ղեկավարի բազկաթոռ՝ 10 հատ, փոքր բազմոց՝ 2 հատ, կահույքի լրակազմ։

Ի դեպ, գործադիրի ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավել արարողակարգային ծառայությունները. այս նպատակով նրանք ծրագրել են ծախսել 103 մլն 500 հազար դրամ կամ ավելի քան 250 հազար դոլար։

«Այսքանի մեջ, թերևս, ամենաանհասկանալին փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք գնելու անհրաժեշտությունն է»,- հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Լեյտենանտ Լֆիկը և շարքային Լիսկան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է մեծանուն նկարիչ Ստեփան Մինասյանը’