‘250 մլն դրամ պետբյուջեից՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամին. Հիմնավորումը ցնցող է’

1544

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացնել 250 մլն դրամ: Գումարը, ըստ կառավարության, տրամադրվել է` Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով:

«Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

«Հետքը» գրում է, որ համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի`  «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներն են գործարար Ռուբեն Վարդանյանը և նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը:

Նախորդ հոդվածը‘Հավայի նահանգի օրենսդիր մարմինը մերժել է հակահայկական բանաձևը’
Հաջորդ հոդվածը‘«Ղարաբաղյան հակամարտությունում ժամանակն աշխատում է հօգուտ Ռուսաստանի, այլ ոչ թե` Հայաստանի կամ Ադրբեջանի»’