’26 տարվա դադարից հետո Կապանում օդանավ է վայրէջք կատարել (տեսանյութ)’

4434

‘

Կապանի օդանավակայանում կատարել փոքր քաղաքացիական օդանավը փարձնական վայրէջք է կատարել: Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։ 

Մարզպետ Հակոբյանը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորը:
Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով: Նշենք, որ Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինանրարական աշխատանքների վերջնական ավարտից հետո:

‘

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Անդրանիկն անկեղծ տղա է’
Հաջորդ հոդվածը‘Գնացքի ուղեկցորդը ֆրանսիացի դերասանին ահաբեկչի տեղ է դրել’