’26-ամյա անասնապահը սահմանին զոհվել է ականի պայթյունից’

827

Սեպտեմբերի 24-ին մահվան ելքով միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի վրա:

Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկը վիրավորվել է ականի պայթյունից, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չի տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ է եղել եւ մահացել:

NEWS.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասել է, որ երիտասարդը խոզապահ է, խոզերը մտել էին Այգեձոր գյուղի հարակից դաշտը, ինքն էլ փորձում էր նրանց հանել, ոտքով հենվել է ականին, վիրավորվել է:

«Հակառակորդը ժամեր շարունակ կրակի տակ է պահել, չի թողել, որ մտնեն հանեն նրան եւ օգնեն: Մի ժամից հետո մտել են, որ հանեն, արյունաքամ էր եղել, մինչեւ հիվանդանոց հասցնելը մահացել է»,- ասաց գյուղապետը:

 

Նախորդ հոդվածը‘«Գրանդ Քենդիում» հրդեհը մեկուսացվել է (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին նշանակեց ‘