‘260 000 մարդ անվերադարձ հեռացել է Հայաստանից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին. Մամուլ’

1999

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հասցրել է մի քանի անգամ անդրադառնալ արտագաղթի թեմային: Եթե ավելի ճիշտ ձևակերպելու լինենք, ապա Սերժ Սարգսյանը հոխորտացել է բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր ասում են, թե Հայաստանից մեծածավալ արտագաղթ կա: Ըստ Սերժ Սարգսյանի, տարվա ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռանում է ընդամենը 20 հազար մարդ, և դա այնքան էլ մտահոգիչ չէ:

Բառացիորեն երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց անցած տարվա՝ 2012 թվականի ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը պատկերող ցուցանիշները: Եվ այդ ցուցանիշներից պարզ է դառնում, որ Սերժ Աարգսյանը 2.5 անգամ մեղմացնում է արտագաղթի թվերը: Նույնիսկ պաշտոնական ցուցանիշներով, 2012 թվականին Հայաստանից անվերադարձ հեռացել 149 հազար 660 ՀՀ քաղաքացի: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետի միայն վերջին տարվա ընթացքում, Հայաստանից արտագաղթել է մոտ 50 հազար հայաստանցի: Իսկ հետաքրքիր է՝ որքա՞ն մարդ է Հայաստանից հեռացել նրա պաշտոնավարման 5 տարիներին: Ըստ նույն պաշտոնական վիճակագրության, 2011-ին Հայաստանից հեռացել է 49 հազար 126 քաղաքացի, 2010-ին՝ 57 հազար 240…:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008-2012 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 204 հազար ՀՀ քաղաքացի: Բայց պետք է նկատել, որ այս թիվը չի արտացոլում իրական պատկերը, և դա արձանագրել է, նույնիսկ ազգային վիճակագրական ծառայությունը: Այսպես, 2010 թվականին ԱՎԾ-ի հրապարակած արտագաղթի թիվը կազմում էր 30 հազար մարդ: Մեկ տարի անց, սակայն ԱՎԾ-ն սկսեց հրապարակել արտագաղթի՝ արդեն նոր մեթոդոլոգիայով հաշվարկված ցուցանիշը և ստացվեց ավելի քան 57 հազար: Նոր մեթոդոլոգիայով հաշվարկելու դեպքում կստացվի, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիներին Հայաստանը լքել է ավելի քան 260 հազար ՀՀ քաղաքացի:

Արտագաղթի իրական թվերը, իհարկե, զգալիորեն ավելի մեծ են: Բայց նույնիսկ, պաշտոնապես հայտարարվող արտագաղթի թիվը՝ 260 հազարը, սարսափելի մեծ թիվ է: Որպեսզի ավելի ընկալելի լինի, թե ինչ է նշանակում Հայաստանի համար 260 հազար արտագաղթած քաղաքացիներ, բերենք հետևյալ համեմատությունը. Տավուշի և Սյունիքի մարզերի բնակչության թվերը միասին վերցրած՝ կազմում է հենց այդքան: 260 հազարը դա 5 անգամ ավելին 1, քան ամբողջ Վայոց ձորի բնակչության թիվը: Երևանի Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն և Ավան համայնքներում միասին վերցրած՝ ապրում է հենց այնքան մարդ, որքան Հայաստանից արտագաղթել է վերջին 5 տարիների ընթացքում:

Հայաստանից արտագաղթել են (ըստ պաշտոնական վիճակագրության)

2008    թվականին՝ 23.1 հազար

2009    թվականին՝ 25 հազար

2010    թվականին՝ 572 հազար

2011    թվականին՝ 49.1 հազար

2012    թվականին՝ 49.6 հազար

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2012 թվականին 2011 թվականի համեմատ Հայաստանում նվազել է ծնված երեխաների թիվը, ավելացել է մահացությունը, աճել է ինքնասպանությունների թիվը, նվազել է ամուսնությունների թիվը:

Նույն թեմայով «Ժողովուրդը» գրում է.

«Հայաստանում ստեղծված աղետալի վիճակի մասին ահազանգում է անգամ պաշտոնական վիճակագրությունը: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին» խորագրով զեկույցը, որտեղ ներկայացված տվյալները պարզապես մտահոգիչ փաստեր են արձանագրում: Ընդ որում, մտահոգիչ իրավիճակը ՀՀ-ում տիրում է արդեն 5 տարի շարունակ: Հատկապես ժողովրդագրության ոլորտում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին հետևողական հետընթաց է գրանցվել:
Ըստ ԱՎԾ տվյալների` 2012թ.-ին ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.3 տոկոսով. 2012թ. ՀՀ-ում ծնվել է 42 հազար 333 երեխա, 2011 թ` 43 հազար 340-ը, այսինքն` 2012թ.-ին 1007-ով պակաս: Նվազել է նաև բնական հավելաճը, ըստ պաշտոնական վիճակագրության`այն 2012թ. կազմել է 14 հազար 819, 2011 թ` 15 հազար 377: 
Հայաստանում նախորդ տարի նվազել է նաև ամուսնությունների թվաքանակը. 2012թ. գրանցվել է 19 հազար 63 ամուսնություն\’2011թ. 19 հազար 706-ի փոխարեն: Աճել է ամուսնալուծությունների թիվը: Ժողովրդագրական այս ցուցանիշներում կարևորը, թերևս, ծնելիության ու բնական հավելաճի թիվն է, որը, սակայն, հետևողականորեն նվազում է: «Ընդ որում, եթե այս տվյալները համադրում ենք Հայաստանից մեկնած ու չվերադարձածների, այսինքն` արտագաղթածների տվյալների հետ, ապա իրավիճակը, իրոք, մտահոգիչ է»:

Նախորդ հոդվածը‘Ըստ Հովիկ Աբրահամյանի, Հայրիկյանին կրակողի հետեւում քաղաքական ուժեր են կանգնած (Տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ԺՀԿ-ն պառակտվեց. Մամուլ’