’27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ առգրավվել է դատապարտյալի սառնարանից ‘

1079

«Արմավիր» քրեակատարողական  հիմնարկում առգրավվել է մեկ միջին չափսի դանակ, 27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ, բջջային հեռախոսի 11 լիցքավորիչ, երկու ականջակալ, 2 տուփ խաղաթուղթ և հեռախոսի 10 բաժանորդային քարտ: ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված սառնարանի հետևի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են մեկ միջին չափսի դանակ, 27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ, բջջային հեռախոսի 11 լիցքավորիչ, երկու ականջակալ, 2 տուփ խաղաթուղթ և հեռախոսի 10 բաժանորդային քարտ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նախորդ հոդվածը‘Շատ լավատեսական խմբագրական. «Այսքան ուրախ կյանքը մեզ…»’
Հաջորդ հոդվածը‘Ուշագրավ տվյալներ «փորի մասին չմտածող» Հերմինե Նաղդալյանի կենսագրությունից (տեսանյութ)’