27 զոհ, 200-ից ավելի վիրավոր

295

Ժամը 22:30-ի դրությամբ, Ադրբեջանի կողմից շարունակվող լիակատար ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ վկայակոչելով Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվությունը։

Ըստ Ստեփանյանի՝ տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։

Պաշտպանը նշում է, որ վերոնշյալ թվերի մեջ ընդգրկված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ հաստատությունների հետ դեռ կապ չի հաստատվել։

«Ազատություն»

Նախորդ հոդվածը6 բնակավայրերից բնակիչները տարհանվել են
Հաջորդ հոդվածըԶոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը. «Ազատություն»