‘3 գոլ`2 րոպե 56 վայրկյանում. սենեգալցի հարձակվողը դարձավ ԱՊԼ-ի ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’

1352

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Սաութհեմփթոնը» տանը 6:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»: Տանտերերի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն 3 գոլ խփեց 2 րոպե 56 վայրկյանում՝ աչքի ընկնելով 13-րդ, 14-րդ եւ 16-րդ րոպեներին: Դա Պրեմիեր լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկն էր: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերին, ով հեթ-տրիկ էր ձեւակերպել 4 րոպե 33 վայրկյանում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Մանեն 28 խաղում դարձել է 11 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Իհարկե, ինձ ավելի լավ կզգայի, եթե վաստակեինք գոնե մեկ միավոր»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» հերքել է Անչելոտիի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը’