‘
Կիեւում այսօր երեք քաղաքացի է սպանվել հակակառավարական բախումների ժամանակ, եւս յոթը մահամերձ են: Շտապօգնության մեքենաները նրանց մոտենալու հնարավորություն չունեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ուկրաինական Խորհրդարանի «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Լեսյա Օորոբեցը: Հաղորդվում է, որ առաջին զոհի դիակը բախումների վայրից դուրս է բերել Վիտալի Կլիչկոն: Իր հերթին, Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, թե հինգ իրավապահ հրազենային վիրավորում է ստացել: Այս պահի դրությամբ հաղորդվում է 37 տուժածների մասին:
‘