‘
Նոյեմբերի 17-ին Իջևանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝ Աչաջուրում, կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Արդեն սկսվել է թեկնածուների առաջադրումը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից aravot.am-ը տեղեկացել է, որ առաջադրվել է 3 թեկնածու, 3-ն էլ՝ ՀՀԿ անդամ, 3-ն էլ՝ ինքնառաջադրմամբ: Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ Համո Գևորգյանը, 90-ական թվականների երկրորդ կեսին Աչաջրի գյուղապետ աշխատած, հետո ազատազրկված Տաթև Գասպարյանը և Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայր Կամո Ղալթախչյանը:
‘