‘3-րդ և ավելի երեխայի համար 1մլն դրամի կեսը կառավարությունը կանխիկ չի տալու’

865

ՀՀ կառավարությունն ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, համաձայն որի՝ 2014թ. հունվարի 1–ից 3–րդ և ավելի երեխայի ծննդյան համար նախատեսված համապատասխանաբար 1 և 1,5 մլն դրամըծնողներին կանխիկ չի տրվելու։ Կառավարությունը մտադիր է 500 հազար դրամը տալ կանխիկ, իսկ մնացած գումարը դարձնել ընտանեկան դրամագլուխ։

Ընտանեկան դրամագլխի գումարը ծնողը կարող է ծախսել 3 նպատակով՝ երեխաների ուսման վարձ վճարի, բնակարանի հետ կապված հիպոթեկային վարկ և առողջության ապահովագրության համար ծախսի, –«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Ծնողն ընտանեկան դրամագլխի գումարը կարող է վերցնել մինչև երեխայի 18 տարին լրանալը՝ այդ ընթացքում դա ծախսելով ոչ միայն կոնկրետ այդ երեխայի, այլ ընտանիքի մյուս անդամների համար էլ։

Իսկ թե ինչո՞ւ են որոշել 1 մլն ծննդյան միանվագ գումարի կեսն առձեռն չտալ ծնողին, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանը պատասխանել է.

Լավ ենք արել, որ երեխան փող ունենա։ Եթե ծնողն առձեռն ունենա, կծախսի ի՛ր, ոչ թե երեխայի վրա։ Ստիպում ենք, որ ծնողը չծախսի երեխայի փողը։ Կարող ա գնա, շուբ առնի, բայց էդ երեխայի փողն ա, չէ՞։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով էլ՝ այս կառավարությանը հատուկ է ամեն ինչ անելը, որ կտրի ինչքան հնարավոր է՝ շատ գումար տալը։

  

Նախորդ հոդվածը‘Իրավատեր մարդ ենք, դողդողացող անասուն չենք….’
Հաջորդ հոդվածը‘УДАР կուսակցության ակտիվիստները փորձել են «ազատագրել» ԵՄ ներկայացուցչությունը’