‘3 թեկնածու, 3 էլ ՀՀԿ-ից’

1049

Նոյեմբերի 17-ին Իջևանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝ Աչաջուրում, կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Արդեն սկսվել է  թեկնածուների առաջադրումը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից aravot.am-ը տեղեկացել է, որ առաջադրվել է 3 թեկնածու, 3-ն էլ՝ ՀՀԿ անդամ, 3-ն էլ՝ ինքնառաջադրմամբ:  Համայնքի ղեկավարի  թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ Համո Գևորգյանը, 90-ական թվականների երկրորդ կեսին  Աչաջրի  գյուղապետ աշխատած, հետո  ազատազրկված Տաթև Գասպարյանը  և Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայր Կամո Ղալթախչյանը:

Նախորդ հոդվածը‘Ականի պայթյունից ՊՆ զինծառայող է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժի սև և սպիտակ ստեղները’