‘3 վիրավոր` Երևան-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած ՏՃՊ-ի հետեւանքով ‘

3950

Նոյեմբերի 20-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան — Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում` Ալագյազ գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ինչպես հայտնում են հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 24 OL 742 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել պատին, ինչի հետեւանքով վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Արղությանը, ուղեւորներ՝ 1992թ. Հ. Նարիմանյանը եւ 1989թ. ծնված Մ. Սարգսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ա.Արղությանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Նարիմանյանի եւ Մ.Սարգսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեպքի վայրում են գտնվել «1-02» եւ «1-03» ծառայության աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘Վիրավորվել են հակատանկային ականի պայթյունի հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում ‘