‘3 տարվա ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է 200 հազար մարդ. Մամուլ’

970

ՀՀ Ազգային վիճակագրական երեկ հրապարակել է այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիների Հայաստանից մեկնման և ժամանման մասին պաշտոնական, որը պարզապես սարսափելի է:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Հայաս­տանից մեկնել է 1 մլն 17 հազար և ժամանել 922 հա­զար ՀՀ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն բա­ցասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 123 հազար: Սա մոտ 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը:

Մինչև տարեվերջ բացասական հաշվեկշիռը որոշ չափով կնվազի շնորհիվ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների որոշ մասի վերադարձի: Բայց հաշվի առնելով նշված վիճակագրությունը, այսօր արդեն կարելի է պնդել, որ 2013 -ին Հայաստանից արտագաղթած քաղաքացիների, թիվը կկազմի մոտ 80 հազար մարդ: Ակնհայտ է, որ Հայաստանից արտագաղթը սարսափելի տեմպերով աճում է: Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիներին ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաք է իրազեկել, որ հանրահավաք չանի. Մամուլ’