‘3 օրվա ընթացքում 38 ՃՏՊ-ի հետևանքով 5 մարդ զոհվել է’

1067

Ոստիկանության կայքում տեղադրված օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է գողության՝ 9, մաքսանենգության՝ 1, խարդախության և կողոպուտի 4-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության և խարդախության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 47ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի քաղաքագետ. Հայաստանի ընդդիմությունը երկրում մայդան և ընդհանուր քաոս չի ցանկանում’