’30 հազար դրամ տուգանք՝ հարսին դաժանաբար ծեծելու համար’

3569

‘

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հարսին դաժանորեն ծեծելու մեջ մեղադրվող 64-ամյա Գոհարը տուգանվել է ընդամենը 30 հազար դրամով, տեղեկացնում է NEWS.am-ը: Նման որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, սկեսուրն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գավառում տարեց կինը որդուն ՌԴ արտագնա աշխատանքի ճանապարհելու նպատակով ամուսնու հետ միասին գնացել է նրա բնակարան, որտեղ կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է հարսի հետ եւ ծեծել նրան. Հարսի մազերը հավաքել է բռի մեջ և մի քանի անգամ գլուխը հարվածել է սանհանգույցի պատին, ապա ճանկռել է դեմքը, այնուհետև մազերը բռի մեջ հավաքած քարշ տալով տարել է ննջասենյակ, գցել հատակին:

 

‘

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի ղեկավարն ուզում է վերահսկել ԶՈՒ-ն’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետ. Քաղաքապետի աշխատավարձով հարաստանալ հնարավոր չէ (տեսանյութ) ‘