’30 տոննա հայկական կոնյակով բեռնված ավտոմեքենան այրվում Է Վրաստանի «Ռուիս» թունելում’

1304

Հայաստանից 30 տոննա կոնյակ փոխադրող բեռնատար ավտոմեքենան այրվում Է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոմայրուղու «Ռուիս» թունելում, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով վրացական հեռուստատեսության ապրիլի 12-ի տեղեկատվությանը:

Ինչպես հայտնել Է Գորիի շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Մամուկա Իմերլիշվիլին, թունելում անջատված Է ԷլեկտրաԷներգիան, տեղում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները եւ հրշեջ բրիգադներ:

Ըստ նախնական տվյալերի, բռնկման պատճառ կարող Էր դառնալ բեռնատարի անսարքությունը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիրում ավտովթարից զոհված ՀՀ 5 քաղաքացիներից 2-ի դիերը տեղափոխվել են Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմ. Ռոնալդուն Մեսիի մակարդակին չի հասնում’