‘300 միլիոն դրամ` սփյուռքի նախարարությունը պահելու համար. Ի՜մաստըը’

1533

Սփյուռքի նախարարության աշխատակազմը «Էրեբունի պլազա» հյուրանոցում «տեղավորելու» համար Կառավարությունը ամսական 6,6 միլիոն դրամ է ծախսում, տարեկան՝ 79 միլիոն դրամ (191 հազար դոլար):

Ըստ «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ի եւ ԿԱ պետական գույքի կառավարման գործակալության միջեւ 2012-ի մարտի 13-ին կնքված պայմանագրի, պետությունը 603 քառակուսի մետր է վարձակալում՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վճարելով 11 հազար դրամ:

Եթե այս ծախսին գումարենք պետական բյուջեով սփուռքի նախարարության աշխատակազմի պահպանման համար ծախսվող 218 միլիոն դրամը (մոտ $530 հազար), ապա ստացվում է, որ հայաստանցի հարկատուները ստիպված են տարեկան առնվազն 300 միլիոն դրամ կամ 720 հազար դոլար վճարել սփյուռքի նախարարության գոյության համար: 

Սա այն դեպքում, երբ, հայաստանցիները նախարարության գոյության 5 տարիների ընթացքում այդպես էլ չեն հասկացել դրա գոյության գործնական իմաստը:
Թեպետ, նախարարությանը վրա ծախսված պետական գումարներից որոշ չափով արդարացված կարելի է համարել այն 162 միլիոն դրամը, որը հատկացվում է նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցների վարձատրության համար: Միայն մի շտկմամբ. բյուջեի համապատասխան տողում այս գումարը նշվում է որպես աշխատավարձ, բայց ավելի կոռեկտ կլիներ այն սոցիալական նպաստ անվանել:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան իշխանուհուն Կալիֆորնիայում մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Զորի Բալայանը Պարույր Հայրիկյանին Ելցինին ուղարկվելիք հեռագիր է թելադրում (ձայնագրություն)’