‘3045 սիրիահայ մնացել է Հայաստանում’

1106

ՀՀ միգրացիոն ծառայության տվյալներով՝ օգոստոս ամսին Հայաստանը լքել է  7039 մարդ, iLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ միգրացիոն ծառայության վիճակագրության բաժնի աշխատակից Վահան Բախշեցյանը:

Ընդ որում՝ օգսոտոս ամսին ՀՀ է ժամանել 318 288 մարդ,   մեկնել 325 327-ը: Համապատասխանաբար՝ օդային ճանապարհով ժամանածների և մեկնողների թվերն են՝  102 483 և 115 040, երկաթուղիով ների և մեկնողներինը՝  16168 և  13949, իսկ ցամաքային ճանապարհով ժամանածներինը և մեկնողներինը՝ 199637 և 196338:

Վահան Բախշեցյանի փոխանցմամբ՝ վերջին 8 ամսվա ընթացքում Սիրիայից 5775 մարդ մուտք է  գործել Հայաստան, վերադարձել է 2730-ը:

Փաստորեն , ըստ վիճակագրության բաժնի տվյալների՝ 3045 սիրիահայ մնացել է Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Հոգեբան. Սեռական կյանքի բացակայությունը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ ‘
Հաջորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. Չպետք է մրցակցին թերագնահատել’