‘31.5 միլիոնանոց հատուկ չվերթ’

1312

Hetq.am-ը ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե ինչպես է ՀՀԿ պատվիրակությունը հարկատուների հաշվին հատուկ չվերթով մեկնել Բելգիա:

Այսպես, կայքի փոխանցմամբ, հոկտեմբերի 23-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատվիրակությունով մեկնել էր Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Պատվիրակությունը, որի կազմում եղել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, Բրյուսել է գնացել հատուկ չվերթով, ինչը թանկ հաճույք է:  

Հոկտեմբերի 21-ին կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Հայրապետ Սիմոնյանը պայմանագիր է կնքել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի հետ` հատուկ չվերթի ծառայություններ մատուցելու մասին: Ընկերությունը հոկտեմբերի 23-ին Երեւան-Բրյուսել (Բելգիա) եւ հոկտեմբերի 24-ին` Բրյուսել-Երեւան ուղղությամբ B-737-500 մոդելի ինքնաթիռով ապահովել է վերը նշված պատվիրակության 9 ժամ 15 րոպե տեւողությամբ հատուկ չվերթը, ինչը հարկատուներիս վրա արժեցել է 31 մլն 527 հազար դրամ:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու Ռուբեն Հայրապետյանը կանանց ֆուտբոլի մասին հակառակ կարծիքներ ունեն’
Հաջորդ հոդվածը‘Աշխատանքից ազատվել է դատախազության աշխատակազմի ղեկավարը’