835

Օգոստոսի 6-ին Orange-ը ներկայացրել է  «My Orange» բջջային հավելվածի նոր՝ թարմացված տարբերակը, որն ունի մի շարք նոր հնարավորություններ` օգտատերերի առավել հարմարավետության համար:

Այսուհետ, «My Orange» բջջային հավելվածի բոլոր օգտատերերին հասանելի են հայկական տասը ռադիոալիքներ, որոնք, խմբավորված լինելով մեկ էջում, ապահովում են մեկ ալիքից մյուսին սահուն և հեշտ անցման հնարավորություն:

«My Orange» բջջային հավելվածի օգտատերերին համար ստեղծվել է նաև մի հատուկ էջ, որտեղ բաժանորդները կգտնեն օգտակար բջջային հավելվածներ, այդ թվում՝ հատուկ պայմաններով առաջարկվող հավելվածներ, ինչպես օրինակ, PicsArt-ը: 

Ավելին, «My Orange» բջջային հավելվածի միջոցով Օրանժ Արմենիայի բաժանորդները նաև կարող են հենց հավելվածում ակտիվացնել միջազգային րոպեների փաթեթներ, ինչպես նաև «Plus» փաթեթները՝ միջազգային և տեղական այլ ցանցեր ավելի մատչելի սակագներով զանգեր կատարելու համար:

«My Orange» բջջային հավելվածի այս նոր տարբերակը բաժանորդներին նաև հնարավորություն կտա մասնակցել Orange Հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Կոճակի ընդամենը մեկ սեղմումով «My Orange» բջջային հավելվածի օգտատերերը «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում կարող են նվիրաբերել 100 կամ 500 դրամ ՝ այսպիսով օգնելով սոցիլապես անապահով ընտանիքներին իրենց երեխաներին պահել և մեծացնել ընտանիքում:

««My Orange» բջջային հավելվածն արագորեն կատարելագործվում է և արդեն իսկ իր ուրույն տեղն ունի բջջային հավելվածների հայ օգտատերերի նախընտրելի հավելվածների շարքում: Orange-ի այն բաժանորդները, ովքեր ներբեռնել են այս հավելվածը, առանց դժվարության կարող են օգտվել մեր ժամանցային ծառայություններից, ինչպես նաև ընդամենը մեկ հպումով կառավարել իրենց հաշիվը կամ մասնակցել մեր բարեգործական ծրագրերին: Մենք առաջինն էինք, որ ներկայացրեցինք նմանօրինակ բջջային հավելված և կշարունակենք կատարելագործել այն՝ դարձնելով այն առավել արժեքավոր և օգտագործման համար հարմար՝ այսպիսով արդարացնելով մեր բաժանորդների սպասելիքները», — ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշենք, որ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված «My Orange» բջջային հավելվածն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը, դիտել հեռուստացույց, օգտվել Orange Կինո ծառայությունից և այլն: «My Orange» հավելվածի երրրորդ թարմացված տարբերակն այժմ հասանելի է Play Market ինտերնետային խանութում, իսկ մեկ շաբաթից նաև հասանելի կլինի AppStore-ում:

Նախորդ հոդվածը‘Գարեջուր տեղափոխող բեռնատարը շրջվել է. վարորդը և ուղևորը տեղում մահացել են ‘
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 6-ին եւ 7-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց. ՊՆ’