Ատրճանակով և դանակով զինված տղամարդը Թաիլանդի հյուսիս-արևելքում հարձակում է գործել մանկապարտեզի վրա, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, 22–ը` երեխա։
Հարձակումից հետո տղամարդը թաքնվել է, ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Բանգկոկում տրված սպիտակ գույնի Toyota պիկապի վարորդի նկատմամբ։
ԶԼՄ-ների հաղորդած մեկ այլ վարկածով՝ հարձակում գործած տղամարդն ինքնասպան է եղել։
Նախնական տվյալներով՝ հարձակվողը 34 տարեկան նախկին ոստիկան է։ Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։
Նման հարձակումներ Թաիլանդում շատ հազվադեպ են լինում։
Փոխանցում է BBC-ն։