34 զոհ Թաիլանդի մանկապարտեզներից մեկում

339

Ատրճանակով և դանակով զինված տղամարդը Թաիլանդի հյուսիս-արևելքում հարձակում է գործել մանկապարտեզի վրա, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, 22–ը` երեխա։

Հարձակումից հետո տղամարդը թաքնվել է, ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Բանգկոկում տրված սպիտակ գույնի Toyota պիկապի վարորդի նկատմամբ։

ԶԼՄ-ների հաղորդած մեկ այլ վարկածով՝ հարձակում գործած տղամարդն ինքնասպան է եղել։

Նախնական տվյալներով՝ հարձակվողը 34 տարեկան նախկին ոստիկան է։ Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։

Նման հարձակումներ Թաիլանդում շատ հազվադեպ են լինում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿասկած կա, որ Կիևն առնչություն ունի Դուգինայի սպանությանը
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը խոստանում է շարունակել տարածքների «ազատագրումը»