’35 տարեկան հասակում մահացել է Մեքսիկային առաջին Օլիմպիական չեմպիոնուհին. Տեսանյութ’

908

Մարտի 28-ին 35 տարեկան հասակում իր հայրենիքում մահացել է Մեքսիկայի առաջին օլիմպիական չեմպիոնուհի, ծանրամարտիկ Սորայա Խիմենեսը:

Խիմենեսի մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել դեռ մի քանի տարի առաջ: Դրա պատճառով նա շատերի համար անսպասելի հրաժարվել է մասնակցել 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերին, իսկ այնուհետեւ հայտարարել սպորտից հեռանալու մասին:

Խիմենեսը Մեքսիկայի ծանրամարտի վեցակի չեմպիոն է: 2000թ. Սիդնեյի Օլիմպիական խաղերում նա հռչակվեց չեմպիոն 58 կգ քաշային կարգում: Այդ հաջողությունը զգալիորեն նպաստեց Մեքսիկայում կանանց շրջանում սպորտի մասայականացմանը, հատկապես՝ օլիմպիական մարզաձեւերում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Այս ընտրությունները խիստ կարևոր են’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ-ն հայտ կներկայացնի «Եվրո-2020»-ի մի քանի խաղի համար’