’38 տարի անց Անգոլայի նախագահը կլքի պաշտոնը, բայց կպահպանի իշխանությունը’

4708

Անգոլայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքում երկրի ղեկավարը կփոխվի՝ առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում:

Անգոլայի գործող նախագահ, 74-ամյա Ժոզե Էդուարդու դուշ Սանթուշը, որը երկիրը ղեկավարում է 1979-ից ի վեր, հայտարարել է, որ մտադիր չէ իշխող կուսակցության ցուցակում առաջին տեղը զբաղեցնել, բայց միաժամանակ, նա միտք չունի լքել «Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում» կուսակցության նախագահի պաշտոնը:

Դա նշանակում է, որ դուշ Սանթուշը կպահպանի իր դիրքերը երկրի կառավարման համակարգում: Դրանում նրան կօգնեն նրա ընտանիքի անդամները. Նախագահի դուստրը՝ Իզաբել դուշ Սանթուշը, երկրի պետական նավթ արդյունահանող ընկերության ղեկավարն է, Աֆրիկայի առաջին կին միլիարդատերը:  Իսկ որդին՝ Ժոզե Ֆիլոմենոն պետական ներդրումներով է զբաղվում, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին’
Հաջորդ հոդվածը‘Որքան են վաստակում հոլիվուդյան աստղերը. Forbes-ի նոր վարկանիշը’