39-ամյա Դանի Ալվեսը դարձյալ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական

331

«Բարսելոնայի» 39-ամյա եզրային պաշտպան Դանի Ալվեսը դարձյալ հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ձմռանը «Բարսելոնա» վերադառնալուց հետո Դանի Ալվեսն արդեն երրորդ անգամ է հրավիրվում Բրազիլիայի հավաքականի խաղերին։

Հունիսին Բրազիլիայի թիմը կմեկնի մրցաշրջագայության Ասիա։ Հունիսի 2-ին Սեուլում բրազիլացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հարավային Կորեայի, հունիսի 6-ին Տոկիոյում՝ Ճապոնիայի հավաքականի հետ։

Դանի Ալվեսը մասնակցել էր նաեւ Բրազիլիայի հավաքականի նախորդ երկու ընտրական հանդիպումներին։ Բրազիլացիները նվաճել են աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ G խմբում նրանց մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։

Նախորդ հոդվածըՄոուրինյո․ Հաջորդ մրցաշրջանում կարող ենք լինել չորրորդը
Հաջորդ հոդվածը«Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակները