‘4 առևտրական այսօր բերման է ենթարկվել ոստիկանություն’

1710

Փոքր ու միջին ձեռնարկատերերի կողմից այսօր խորհրդարանի մոտ բողոքի գործողություն իրականացնելուց որոշ ժամանակ հետո ոստիկաններն այցելել են տոնավաճառներ և նրանցից ոմանց բերման ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին։ Այս մասին տեղեկացնում է 7or.am-ը: Կայքի տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մանրամասնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում են նրանք հրավիրվել ոստիկանություն։

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ 4 հոգի բերման են ենթարկվել՝ որպես վկա, և հարցաքննվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող ՓՄՁ–ների ներկայացուցիչները փակել էին Նալբանդյան փողոցը, ինչի առիթով էլ քրեական գործ էր հարուցվել։

Նախորդ հոդվածը‘Արտահերթ նիստի համար արդեն 30 ստորագրություն է հավաքվել ‘
Հաջորդ հոդվածը‘«Նաիրի Ինշուրանսում» ռումբ են փնտրում’