‘4 խմբակցություններ բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը’

1115

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խմբակցությունների ղեկավարների խորհրդակցության ավարտից հետո վերսկսված նիստի ժամանակ Սահակյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերը եկել են համաձայնության, որ ԱԺ-ի անունից դատապարտող հայտարարություն ընդունեն, բացի դա, եթե ցանկություն կա, այսօր, ժամը 18:30-ից հետո, կարելի է արտահերթ նիստ հրավիրել երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: «Կողմնակից ենք, որ դատապարտող որևէ տեքստ ընդունվի՝ խմբակցության ղեկավարների ստորագրությամբ։ Եթե նպատակահարմար գտնենք, կարող ենք նաև 18:30–ին արտահերթ նսիտ հրավիրել։ Բայց այս արտահերթն ընդհատելն օրենքների հետ որևէ աղերս չունի, դա անհնարին պրոցես է այս։ Յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ԱԺ աշխատանքների ձախողում»,–նշեց Գ. Սահակյանը։

Գալուստ Սահակյանից հետո խոսք վերցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և հայտարարեց, որ 6 խմբակցությունների միջև համաձայնություն կա արտահերթ նիստ անցկացնելու, բայց քանի դեռ այդ նիստը չի հրավիրվել, և բռնությունների հարցը չի քննարկվել, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ՕԵԿ-ը նպատակահարմար չեն գտնում մասնակցել այս նիստին և բոյկոտում են այն: Ինչից հետո նշված խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը: Կարճ ժամանակ անց դահլիճը լքեցին նաև ՀՅԴ պատգամավորները:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը պահանջում է անդրադառնալ բռնության վերջին դեպքերին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօրվանից Երևանում կգործարկվի ևս երեք արագաչափ’