‘4 նոր արագաչափ Երևանում ‘

963

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Թամանցիների, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 1-ից կկիրառվեն 180.000 դրամ արժեցող նոր ՀԴՄ-ներ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նորից ստել է ‘