‘4 ռուսաստանցի զբոսաշրջիկ է զոհվել Հունաստանում’

743

Այսօր առավոտյան Սալոնիկում շրջվել է ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը, 4 մարդ զոհվել է:Այս մասին տեղեկացրել է Սալոնիկում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Պոպովը: Հյուպատոսարանն այժմ ճշտում է զոհված ռուս զբոսաշրջիկների անձնական տվյալները:

Ստույգ տեղեկությունների համաձայն՝ Սալոնիկի միջազգային «Մակեդոնիա» օդանավակայան ուղևորվող ավտոբուսում 49 հոգի է եղել, այդ թվում՝ 4 երեխա: Զոհվել են երկու տղամարդ և երկու կին: Ինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է: 

 

Լուսանկարը՝ ЕРА/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Հանրայի՞ն թե կուսակցական հեռուստաալիք ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանալու է Թևան Պողոսյանը’