‘4 օրվա ընթացքում բնությանը հասցվել է 1.7մլն դրամի վնաս’

712

Բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 23-ն  ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների հետևանքով կայացվել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում, և հաշվարկվել է շուրջ 1.7մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, iLur.am-ին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

       Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում ՝ 250.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով, և հաշվարկվել է  461.25 հազ.դր. ընդհանուր գումարի՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

        Մթնոլորտի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ   ստուգվել են «ԼԼ Ինդասթրիզ» և «Մեծն Էրիկ» ՍՊԸները, որի արդյունքում կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարի չափով, և հաշվարկվել է 668.52հզ.դրամի ՝շրջակա միջավայրին հասցված վնաս:

        Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 150.0հազ.դր. գումարի չափով, և հաշվարկվել է 109.5հազ.դր.գումարի՝ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

       Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

       Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով, և հաշվարկվել է 80.0հազ.դր.գումարի՝ շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  ստուգվել է «Ուստիան» ՍՊԸ և շրջայցերի  ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական  անձանց նկատմամբ վարչական տուգանքիորոշում՝ 200.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով, և հաշվարկվել է 80.0հազ.դր  գումարի՝ շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված «Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 210.0հզ.դրամ ընդհանուր գումարի չափով, և հաշվարկվել է 250.0հազ.դր. գումարի՝ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

     Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան ԱՊ» ՊՈԱԿի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամ գումարի չափով, և հաշվարկվել է 5.0հզ.դրամ գումարի՝  շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դր.գումարի չափով:

Ապօրինի որս

  Կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների և Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ՝ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել և Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան:Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաև որսի կանոնների խախտման 1 դեպք, որն այժմ գտնվում է վարչական վարույթում:

 Փայտանյութի ապօրինի տեղափոխում

      Անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է  45.0հազ.դր  գումարի՝ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ՝ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88մլն.դր. գումար:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. Կասկածելի 11 մետրանոցով հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ ինձ ավելի հաճելի է’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նահանգներից մեկում երկրաշարժ է գրանցվել’