‘4-ամյա երեխան ընկել է առուն և մահացել’

1228

Այսօր՝ ժամը 13.05-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցի մոտով հոսող առուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղի ուժերով 2009 թ.-ին ծնված Ա. Գալստյանին դուրս են բերել առվից և տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է:

Նախորդ հոդվածը‘Հռոմի օդանավակայանում մնացածները վերադարձել են, իսկ առեղծվածը մնացել է չբացահայտված ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ետ տվեք մեր հողերը’