‘4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար’

901

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ըստ այդմ, քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Կառավարման ճգնաժամը ՀՀ-ում ավելի է խորացել’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. Դուք իմաստազրկում եք արտահերթ քննարկման ինստիտուտը’