‘4 ֆուտբոլիստներ, որոնց Գվարդիոլան կփորձի տանել «Մանչեսթեր Սիթի»’

1491

Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան արդեն կողմնորոշվել է, թե որոնք են լինելու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակները:

Daily Mail-ի համաձայն՝ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը, այս մրցաշրջանի վերջում գլխավորելով անգլիական ակումբը, փորձելու է ձեռք բերել 4 ֆուտբոլիստների: Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի, «Էվերտոնի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզի եւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Նեյմարի ու Սերխիո Բուսկետսի մասին է:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան ստանալու է շաբաթական մոտ 400 հազար եվրո, ինչը գերազանցում է Պրերմեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի աշխատավարձը:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Չեմ ցանկանում մտածել, որ մենք չեմպիոն ենք դառնալու»’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրին համաձայն է գլխավորել «Չելսին»’