‘
Արաբկիրի թիվ 4/01 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Հայ ազգային կոնգրեսի դիմումով վերահաշվարկ իրականացրեց 4/01 տեղամասում:
48 անվավեր քվեաթերթիկներից մեկը ԸԸՀ նախագահ Տիգրան Բաղդասարյանի առաջարկով դրվեց քվեարկության՝ ԲՀԿ-ի օգտին վավեր ճանաչելու համար, բայց հանձնաժողովականները դեմ քվեարկեցին:
4/1-ը այն տեղամասն է, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ քվեներն է ստեցել՝ 665:
Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկների մեջ հայտնաբերվեց մեկը, որի վրա երեքի փոխարեն երկու կնիք էր դրված, դա հանձնաժողովականների միաձայն քվեարկությամբ անվավեր դարձավ:
Անփոփոխ մնացին «Առաքելության»՝ 6, ՀԱԿ-ի 74, ՀՅԴ-ի` 25, ՕԵԿ-ի 88 քվեները: ՀՀԿ-ի 358 քվեաթերթիկներից մեկն անհայտացավ. մի քանի անգամ հաշվելուց հետո անգամ հնարավոր չեղավ գտնել քվեաթերթիկը: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը պնդում էր, որ տեղամասում ամենայն ուշադրությամբ են հաշվարկ կատարել, դատարկ ծրար չեն հայտնաբերել: Հանձնաժողովականներն այս հանելուկային փաստը արձանագրեցին գրանցամատյանում: ՀԱԿ ներկայացվուցիչ Տիգրան Բաղդասարյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ ՀՀԿ օգտին քվեարկված քվեաթերթիկն անհայտացել է «կարուսելի» արդյունքում:
‘