‘4/06-ում հրաժարվում են արձանագրություն կազմել’

930

4/06 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը (ՀԱԿ) iLur.am-ին տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել տեղամասի տարածքում թույլատրվածից շատ մարդ գտնվելու փաստի վերաբերյալ:

Մեր զրուցակցի խոսքերով, տեղամասում միաժամանակ 19 մարդ է եղել՝ օրենքով թույլատրված առավելագույն 15-ի փոխարեն: Մինչդեռ, հանձնաժողովի նախագահ Գայանե Սիմոնյանը պնդել է, թե նշված ժամանակամիջոցում ներկա է եղել 11-ից ոչ ավել մարդ: Հանձնաժողովի նախագահին օնության է հասել նաեւ մի սովորական քաղաքացի՝ «վկայելով», որ տեղամասում 11 մարդ է եղել: Հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը մի պահ նույնիսկ փորձել են հերթի գոյացման «մեղքը» բարդել Կոնգրեսը ներկայացնող անդամի վրա՝ ասելով, թե նա դանդաղ է կատարում իր աշխատանքը: Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ հակառակ սահմանվածի, որ հանձնաժողովի անդամները պետք է 2 ժամը մեկ տեղերը փոխեն, նա նույն տեղում աշխատում է արդեն մի քանի ժամ ի վեր, եւ նրան չեն թույլատրում նստել քվեատուփի մոտ, որտեղ կնքվում են քվեարկողների անձնագրերը:   

 

Նախորդ հոդվածը‘Դեռ պարզ չի՝ Սերժ Սարգսյանի հորդորը տեղ հասե՞լ է ‘
Հաջորդ հոդվածը‘«Չեմ վաճառվում, 5000-ը փոխանցեք Սերժին»’