‘4.5 մլն դրամ՝ մոծակների դեմ պայքարի համար ‘

1377

Կառավարությունն այսօր որոշեց Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակներից եւ այլ խայթող միջատների դեմ պայքար իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մոտ 4, 5 մլն դրամ։

Այդ գումարի տրամադրումը նախագծի հեղինակ գյուղնախարարությունը հիմնավորել է այսպես.

«Նախագծի իրականացումը միտված է Ջերմուկ քաղաքում մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, միջատների միջոցով տարածվող կենդանիների և մարդկանց համար ընդհնաուր վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը, հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:

Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական  զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:

Վարակի տարածման գործում միջատները  մեխանիկական կամ կենսաբանական գործոն են  հանդիսանում, այսինքն մի քանի հիվանդության հարուցիչները միջատի միջոցով մեխանիկորեն փոխանցվում են, մյուս դեպքում` հարուցիչները միջատի օրգանիզմում անցնում են կենսաբանական զարգացման որոշակի փուլ պայմանավորելով տվյալ հիվանդության հետագա ընթացքը: Միջատների կենսագործունեության բնական միջավայրերը` չմշակվող արոտավայրերը, կանգնած, չհոսող ջրային միջավայրերը, օրգանական թափոնների կուտակումները, անտառածածկ վայրերը, անասնապահական նշանակության օբյեկտները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները հանդիսանում են մի շարք վարակիչ հիվանդությունների բնական օջախներ:Կարևոր խնդիրներից է նաև հանգստի ընթացքում միջատների կծող և խայթող ազդեցությունից մարդկանց մոտ ալերգեն դրսևորումների և դրանից բխող հետևանքների առաջացումը»:

 

Նախորդ հոդվածը‘Կարեն Գրիգորյանը՝ Իրաքում Հայաստանի դեսպան’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ.. Գլխի՛- գլխի՛- գլխիկո՛ր…’