40-ամյա Ֆեդերերն ակնարկել է կարիերան ավարտելու մասին

408

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Օգոստոսի 8-ին Ֆեդերերը կդառնա 41 տարեկան։

«Ես սիրում եմ հաղթել, բայց եթե արդեն չունես մրցելու ցանկություն, ավելի լավ է դադար վերցնել։ Ես չեմ կարծում, որ ինձ հիմա պետք է թենիս։ Ես պատրաստ եմ ուրախանալ մանրուքներից, օրինակ, երբ իմ որդին ինչ-որ բան ճիշտ է անում կամ իմ դուստրը լավ գնահատականով է վերադառնում դպրոցից։

Թենիսն իմ անձի ընդամենը մի մասն է։ Ես ցանկանում եմ մնալ հաջողակ, իմ էներգիան իրացնել բիզնեսում։ Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալ կարիերան չի կարող հավերժ լինել, եւ դա նորմալ է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է Algemeen Dagblad-ը։

Ծնկի վնասվածքի պատճառով Ֆեդերերը 52 շաբաթ չի մասնակցել մրցաշարերի եւ դուրս է մնացել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակից։

Նախորդ հոդվածըՇրի Լանկայի նախագահը հրաժարական է ներկայացրել
Հաջորդ հոդվածըSpaceX կրող հրթիռը փորձարկման ժամանակ այրվել է