‘
Ըստ ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական ամսագրի՝ 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը քսաներորդ անգամ գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր և սեփականատեր Բիլ Գեյթսը, ում հարստությունը կազմում է 72 միլիարդ դոլար:
Առաջին եռյակում գրեթե փոփոխություններ չեն եղել. երկրորդ տեղը զբաղեցրել է հայտնի ներդնող Ուորեն Բաֆեթը՝ 58.5 միլիարդ դոլար, իսկ երրորդ տեղում Oracle-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնն է ՝ 41 միլիարդ դոլար: Լավագույն հնգյակ են մուտք գործել նաև արդյունաբերող եղբայրներ Չարլզ և Դևիդ Կոհերները, որոնցից յուրաքանչյուրի ունեցվածքը կազմում է 36 միլիարդ դոլլար:
Այս տարի 400 միլիարդատերերի համախառն ակտիվները կազմել են 2,02 տրիլիոն դոլար՝ թարմացնելով պատմական ամենամեծ թիվը:
Ցուցակի մասնակիցներից 20-ի տարիքը փոքր է 45-ից, իսկ ամենաերիտասարդները համարվում են 29-ամյա Դաստին Մոսկովիցը և Մարկ Ցուկերբերգը: Ընդ որում՝ վերջինս իր գործընկերոջից մեծ է ընդամենը 7 օրով, սակայն Ցուկերբերգի ունեցվածքը երեք անգամ ավելի շատ է, քան Մոսկովիցինը. ֆեյսբուքի ակցիաների գնի աճի շնորհիվ նրա ակտիվները $9,4 մլրդ-ից դարձան $19 մլրդ, որը հնարավորություն ընձեռեց Ցուկերբերգին զբաղեցնել 20-րդ տեղը ցուցակում:
Forbes 400՝ ԱՄՆ-ում 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը տպագրվում է ամեն տարի սեպտեմբերի 13-ին՝ սկսած 1882 թվականից: 1882-ին ԱՄՆ-ում եղել է ընդամենը 13 միլիարդատեր, իսկ նրանց ընդհանուր ունեցվածքը եղել է 169 միլիարդ դոլար:
‘