4000 մարդու կյանքը ամեն ինչ է, ոչ թե ոչինչ․ Ալիք Մեդիա

1409

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը (իհարկե առանց զոհերի)»: Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ նման միտքն է պատերազմից հետո: Առաջին անգամ ասել էր. «Պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէր առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետեւանքների։ Արդյունքում ավելի աղետալի հետեւանքնե՞ր ունեցանք։ Գուցե»:

«Գուցե» ասելով նա նկատի ունի չորս հազար զոհված զինվորներին եւ խաղաղ բնակիչներին, խեղված մարմիններով հազարավոր հաշմանդամ զինվորներին, հազարավոր անհետ կորածներին, հարյուրավոր ռազմագերիներին, շաբաթներով անտառներում թաքնված զինվորներին, բազմահազար ավերված շենքեր, տներ, կամուրջներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, անտուն փախստական դարձած հազարավոր մարդկանց, Շուշիի կորուստը, Հադրութի ամբողջ շրջանի կորուստը, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի շրջանների մի մասի կորուստը, Լաչինի եւ Քելբաջարի շրջանների կորուստը, Հայաստան-Արցախ ճանապարհի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ հանձնումը ռուսներին, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը ռուսներին եւ ադրբեջանցիներին, հայկական բանակի զինտեխնիկայի եւ հրամատարական կազմի մեծ մասի ոչնչացումը, Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությանը եւ արժանապատվությանը հասցված անդառնալի վնասները, երրորդ հանրապետության բոլոր հաղթանակների մսխումը եւ հայ ժողովրդի ծանրագույն հոգեբանական վիճակը: Պարզապես աննախադեպ հայտարարություն, աննախադեպ իր կեղծիքի եւ ցինիզմի մակարդակով: Եվ եթե նույնիսկ մի պահ մոռանանք ակնհայտ կեղծիքը, մոռանանք՝ ինչ էր առաջարկվում բանակցային սեղանին, եւ ինչ ունենք հիմա, մոռանանք Շուշին եւ նվաստացումը, միեւնույնն է, անհնար է պատկերացնել, թե ինչքան չի կարեւորում մարդկային կյանքը Հայաստանի վարչապետը, ինչքան են ավարտված եւ խեղված հազարավոր մարդկային կյանքերը համարվում երկրորդական մի բան, որ նա հանգիստ կարողանում է կանգնել Ազգային ժողովի ամբիոնի մոտ եւ հայտարարել, որ արդյունքում ունենալու էինք նույն վիճակը՝ հպանցիկ նշելով՝ իհարկե առանց զոհերի:  

Դավիթ Հովհաննիսյան

Ամբողջական նյութը կարդալ՝ այստեղ։

Նախորդ հոդվածը«Լիվերպուլը» դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին»՝ 3։2 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՌետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները — 4. ՉԻ