‘
41-ամյա Patience (Համբերություն) անունով փիղը սպանել է Միսսուրի նահանգի կենդանաբանական այգու աշխատակցին: Մասնագետները դեռեւս չեն որոշել` ինչպես վարվել ագրեսիվ կենդանու հետ, փոխանցում է BBC-ն: 62-ամյա Ջոն Բրեդֆորդը աշխատում էր փղի հետ, երբ նա հանկարծակի շարժվել է իրեն խնամողի ուղղությամբ եւ մահացու վիրավորել է նրան:
Կենդանաբանական այգու տնօրենը իր խորը ցավն է արտահայտել կատարվածի կապակցությամբ եւ շեշտել, որ փղին չեն քնեցնելու:
Ավելի վաղ այգու տնօրինությունը քնեցրել է երիկամների հիվանդությամբ տառապող փղերի երամի առաջնորդ «Փինքիին»:
‘