’41-ամյա Բուֆոնը կշարունակի ֆուտբոլ խաղալ’

748

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած 41-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դեռ մտադրություն չունի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին հայտնել է խաղացող գործակալ Սիլվանո Մարտինան։

«Ջիջին հանդիպում էր ունեցել ՊՍԺ-ի ղեկավարության հետ եւ ընդհանուր համաձայնություն էր եղել, որ լավագույն որոշումը կլինի հեռանալը։ Բայց Բուֆոնը դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին։ Նա մի քանի օր կանցկացնի ընտանիքի հետ եւ որոշում կընդունի ապագայի վերաբերյալ։

ՊՍԺ-ից նրա հեռանալուց հետո ես բազմաթիվ զանգեր եմ ունեցել տարբեր առաջարկներով։ Բուֆոնը դեռ որոշում չունի։ Իհարկե, հաճելի է զգալ այսպիսի հետաքրքրություն»,- գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ 

Ավարտված մրցաշրջանում Բուֆոնը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման, բաց թողել նույնքան գոլ։

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմը» Էրիկսենի համար «Ռեալից» 110 միլիոն եվրո կպահանջի’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ-ի եզրափակիչում խաղադաշտ մտած մոդելը կտուգանվի 15 հազար եվրոյով’