41-ամյա Իբրահիմովիչը հրավեր է ստացել Շվեդիայի հավաքականից

250

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավեր է ստացել Շվեդիայի հավաքականից Բելգիայի եւ Ադրբեջանի թիմերի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին։

«Իբրահիմովիչի հետ խոսել ենք, նա զգում է, որ լավ է պատրաստ եւ կարող է օգուտ տալ խաղադաշտում։ Նրա առաջնորդական որակներն անհրաժեշտ են մեզ, բայց հրավերի գլխավոր պատճառը նրա խաղային որակներն են։ Զլատանը նույնպես հետաքրքրված է եւ ցանկանում է ներդրում ունենալ։

Չեմ կարծում, որ նա մեկնարկային կազմի խաղացող է։ Նա փոխարինման դուրս կգա, երբ լինի նրա միջամտության անհրաժեշտությունը»,- Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնի խոսքը մեջբերում է SVT.se-ն։

Իբրահիմովիչը նախորդ անգամ Շվեդիայի հավաքականում խաղացել է 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, Լեհաստանի դեմ խաղում (0:2)։

Նախորդ հոդվածըԲրիտանիան Մոլդովային և Վրաստանին 12,6 մլն դոլար կհատկացնի
Հաջորդ հոդվածըՇախմատի կանանց ԵԱ․ Հայաստանը կունենա 6 մասնակից