’41-ամյա փիղն սպանել է իրեն խնամողին’

901

41-ամյա Patience (Համբերություն) անունով փիղը սպանել է Միսսուրի նահանգի կենդանաբանական այգու աշխատակցին: Մասնագետները դեռեւս չեն որոշել` ինչպես վարվել ագրեսիվ կենդանու հետ, փոխանցում է BBC-ն: 62-ամյա Ջոն Բրեդֆորդը աշխատում էր փղի հետ, երբ նա հանկարծակի շարժվել է իրեն խնամողի ուղղությամբ եւ մահացու վիրավորել է նրան:

Կենդանաբանական այգու տնօրենը իր խորը ցավն է արտահայտել կատարվածի կապակցությամբ եւ շեշտել, որ փղին չեն քնեցնելու:

Ավելի վաղ այգու տնօրինությունը քնեցրել է երիկամների հիվանդությամբ տառապող փղերի երամի առաջնորդ «Փինքիին»: 

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Շնորհավոր Երեւանի Տարոնը ‘
Հաջորդ հոդվածը‘Վիճաբանության ընթացքում դանակով հարվածել էր ‘