’42 մլն ֆունտ. Մահրեզն «Արսենալ» կտեղափոխվի’

1743

«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կհեռանա ներկայիս ակումբից` տեղափոխվելով «Արսենալ», չնայած նախկինում թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին և ալժիրցի ֆուտբոլիստը վստահեցնում էին, որ համագործակցությունը կշարունակվի:

Ներկայումս ակումբները բանակցություններ են վարում: Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 42 մլն ֆունտ կազմել:

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Մահրեզը մասնակցել է 37 խաղի` դառնալով 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին գոլի հեղինակ դառնալու համար’
Հաջորդ հոդվածը‘Վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է’