42 պետություն ՌԴ–ին հորդորում է զորքը հանել Զապորոժյան ԱԷԿ-ից

367

42 պետությունների, այդ թվում՝ ԵՄ բոլոր երկրների ներկայացուցիչները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ զորքերը դուրս բերել Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժյան ԱԷԿ-ի տարածքից։

Հայտարարությունը հրապարակվել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԵՄ պատվիրակության կայքում։

«Ռուսաստանցի զինվորականներին և սպառազենքը միջուկային օբյեկտներում տեղակայելն անընդունելի է և խախտում է անվտանգության, պաշտպանության սկզբունքները և այն երաշխիքները, որ պարտավորվել են պահպանել ՄԱԳԱՏԷ-ի բոլոր անդամները»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԶԱԷԿ-ում ռուսաստանյան զինված ուժերի ներկայությունը կայանի օպերատորին և ուկրաինական իշխանություններին հնարավորություն չի տալիս կատարելու միջուկային և ռադիացիոն անվտանգության հարցերով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև խոչընդոտում է ՄԱԳԱՏԷ-ի գործառույթների կատարումը։

Ռուսաստանյան բանակը Զապորոժյան ԱԷԿ-ի տարածքը զավթել է մարտի սկզբին, սակայն ատոմակայանը, առաջվա պես, սպասարկում են ուկրաինացի ինժեներները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը ՀԴԲ-ին հորդորում է վերադարձնել առգրավված փաստաթղթերը
Հաջորդ հոդվածըՄահացել է «Եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակը