‘
Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
iLur.am-ի տեղեկություններով, արդեն հավաքվել է 43 ստորագրություն: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն: Այս պահին, փաստորեն, մնացել է հավաքել ընդամենը եւս մեկ ստորագրություն, ինչը անխուսափելի կդարձնի արտահերթ նիստը:
‘